Day: February 24, 2017

Մայրենի 24.02.2017թ.

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ – լավ

կոյր – կույր

 

Բառարան

աչօք – աչքով

մտօք – մտքով

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է կույր աչքով լինես քան անխելք:

          Շատ գեղեցիկ հնչում է աշխարաբարը:

  1. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

   Կոյր մտօք նշանակում է անխելք լինել, անմիտ:

  1. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Մարդը լաւ է կոյր սրտիւ:

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Լավ է կույր լինես քանի անմիտ:

      Ավելի լավ է քոռ լինես քան անխելք:

     Լավ է կույր աչքով լինես քան անխելք:

5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Լավ է լինես մանուկ իմաստուն և աղքատ, քան թագավորի նման ծեր և անխելք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

 Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

աղքատ, բայց իմաստուն մանուկ արտահատությունը նշանակում է

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Իմաստուն-անխելք, միտք-անմիտ, 

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

Ծեր և մտօք զթագաւոր լաւ է քան, զաղքատ բայց մտօք մանչուկ:

Գրաբար 1-ին մաս

Գրաբար 1-ին մաս

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն – ծովըն

զկարմրիկն – ըզկարմրիկըն

ի բոցոյն – ի բոցույն

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

յաղթեցեր – հաղթեցեր

հաւանեաց – հավանյաց

աչագեղոյ – աչագեղո

զպատանիդ – ըզպատանիդ

զկենդանութիւն – ըզկենդանություն

միոյ – միո

դիւցազանց – դյուցազանց

յաւիտենական – հավիտենական