Day: February 11, 2017

10.02.2017թ.

Պարապմունք 8.
Հարցերի քննարկում:
Կրկնողություն:
Պատրաստվում ենք  <<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթին:
Փորձիր լուծել 3միավոր գնահատվող խնդիրները:

3 միավոր գնահատվող խնդիրներ

1. Նշված թվերից ո՞րն է զույգ: (A) 2009 (B) 2 + 0 + 0 + 9 (C) 200 – 9 (D) 200 x 9 (E) 200 +9

2. Որտե՞ղ է գտնվում կենգուրուն: (A) շրջանագծի և եռանկյունու մեջ, սակայն` ոչ քառակուսու մեջ (B) եռանկյունու և քառակուսու մեջ, սակայն` ոչ շրջանագծի մեջ (C) շրջանագծի և քառակուսու մեջ, սակայն` ոչ եռանկյունու մեջ (D) շրջանագծի մեջ, սակայն ո՛չ քառակուսու և ո՛չ էլ եռանկյունու մեջ (Е) քառակուսու մեջ, սակայն ո՛չ շրջանագծի և ո՛չ էլ եռանկյունու մեջ

3. Քանի՞ ամբողջ թիվ կա 19,03- ի և 2,009- ի միջև: (A) 16 (B) 17 (C) 14 (D) 15 (E) 17-ից ավելի

4. Թվանշանների նվազագույն քանակը, որը պետք է ջնջել 12323314 թվում այնպես, որ ստացվող թիվը լինի նույնը աջից ձախ կամ ձախից աջ կարդալու դեպքում, հավասար է. (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

5. Կա երեք արկղ` սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում կա շոկոլադե սալիկ, մյուսում` խնձոր, իսկ երրորդը դատարկ է: Գտեք շոկոլադե սալիկը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում է: (A) սպիտակ (B) կարմիր (C) կանաչ (D) կարմիր կամ կանաչ (E) հնարավոր չէ որոշել

6. Քանի՞ նիստ ունի նկարում պատկերված մարմինը (անցքով պրիզմա):(A) 3 (B) 5 (C) 6 (D) 8 (E) 12

7. 120 մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ` գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը: (A) 150 մ (B) 180 մ (C) 210 մ (D) 240 մ (E) 270 մ

8. Նկարում պատկերված է երեք տարբեր չափսի քառակուսի: Ամենափոքր քառակուսու կողմի երկարությունը 20սմ է: Որքա՞ն է ընդգծված բեկյալի երկարությունը: (A) 380 սմ (B) 400 սմ (C) 420 սմ (D) 440 սմ (E) 1680 սմ

9. Սենյակում կան կատուներ և շներ: Կատուների թաթերի քանակը երկու անգամ մեծ է շների քթերի քանակից: Այդ դեպքում, կատուների քանակը. (A) երկու անգամ մեծ է շների քանակից (B) հավասար է շների քանակին (C) հավասար է շների քանակի կեսին (D) հավասար է շների քանակի 1/4-ին (E) չորս անգամ մեծ է շների քանակից

10. Մենք օգտագործում ենք միանման ձողիկներ թվեր կազմելու համար, ինչպես ցույց է տրված աջ կողմում: Թվի կշիռ անվանենք ձողիկների այն քանակը, որ օգտագործվել է այդ թիվը կազմելու համար: Որքա՞ն է ամենածանր երկնիշ թվի կշիռը: (A) 10 (B) 11 (C) 12 (D) 13 (E) 14