Category: Կոմիտաս

Մայրենի 29.09.2016թ.

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավար բառերը:

հեղեղ-ջրհեղեղ

       խավար-մթություն

  1. Պատմիր հեղեղի մասին:

Բարկացած հեղեղը սարերից պոկում գլորում էր քարերը, արմատախիլ էր անում                            ծառերի արմատները ու այդ ամենը տանում էր գցելով գետը:

  1. Պատմիր արևի մասին:

Արևը իր շողերով ջերմացնում է ծառերը տաքացնում է սարերը և սառը գետի ջրերը:

Կոմիտաս

 

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

titer.png

 

Սեր-հովիկ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Безымянный.png

 

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

ashun

Անտիվիրուս Կոմիտաս 2016 Երգերի ցանկ և խոսքեր

Սոնա յար

Հո՜յ, Նազան

Գնացեք-տեսեք

Արև, արև, եկ, եկ

Էսօր ուրբաթ է, պաս է

Սև ա չոբանի շունը

Երի, երի, երի ջան

Սարեն կուգաս

Էս առուն

Շողեր ջան

Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար: Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ, Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ, Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով, Սոնա յար, Սոնա յար, Տըղաներին դաղում եմ, Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար: Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար:

Հո~յ Նազան

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ, Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը, Գնացին տեսան` այծն է կերել թուփը: Այծն ու թուփը, Թուփն ու այծը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը, Գնացին տեսան` գայլն է կերել այծը: Գայլն ու այծը, Այծն ու թուփը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը, Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը, Գայլն ու այծը, Այծն ու թուփը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝ Նրա լույսին ենք կարոտ. Կարմիր արև եկ, եկ, Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին, Շողքը գցեց սարերին, Զիզի քարը տես-տես Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ, Զիզի քարին վեր եկ:

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Սըրտիկ արծաթե թաս է, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան Ծառի թըփեր դողալեն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Ղարիբ տըղեն երերուն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Սև ա չոբանի շունը

Սև ա չոբանի շունը, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Կտանի յարիս քունը, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Կանաչ արտը վարել եմ, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Սիրած յարիս ճարել եմ: Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Սարի գլխին ձուն եկավ, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Անուշ յարս տուն եկավ: Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ, Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Սարի գըլխի արևը,

Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ,

Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Կառնեմ յարիս բարևը,

Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ,

Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Երի, երի, երի ջան

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

Ելել էր ուխտ էր գալի,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա~ն:

Արև էր ամպի տակին,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա~ն:

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա~ն:

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

Սարեն կուգաս

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Արևն առե խորկանց մեղրուց,

Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,

Կըլոր, մըլոր չուր կանաբոց,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Կըգեր հ՚ Արզումա բուքն ու քյամին,

Բարով կըգեր էն խընամին,

Մերիկ մեռներ քյու շեկ ծամին,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Էս առուն

Էս առուն ջուր է գալի.

Մի տեսեք- ու՞ր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դըրել շաղերով.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Արի, իմ սիրեկան յար,

Առաջ գամ քեզ տաղերով:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Տանըս տակին կա նըռնի,

Ես բարձ բերեմ` դու կըռնի,

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Ես, դու մի բաղում պիտենք,

Դու` չինարի, ես` նըռնի:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Շողեր ջան

Ամպելա, ձուն չի գալիս,

Շողեր ջան,

Սարիցը տուն չի գալի,

Շողեր ջան.

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողեր ջան:

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողեր ջան:

Սիրտըս կըրակով լըցված,

Շողեր ջան,

Աչքերիս քուն չի գալի,

Շողեր ջան:

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա:

Շողեր ջան:

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա:

Շողեր ջան:

Սարի գլխին ձուն եկավ,

Շողե՜ր ջան,

Շեկլիկ յարըս տուն եկավ,

Շողե՜ր ջան:

Ուն կերևա, ձուն կերևա,

Շողե՜ր ջան,

Բերդի տակին տուն կերևա,

Շողե՜ր ջան:

Ուն կերևա, ձուտ կերևա,

Շողե՜ր ջան,

Բերդի տակին տուն կերևա,

Շողե՜ր ջան: