Day: February 16, 2017

Մաթեմատիկա 16.02.2017թ.

Պարապմունք.10.
Հարցերի քննարկում:
Թեմա` Երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
Երկու թվերի ընդհանուր ամենափոքր և ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Աշխատանք գրքից`  1053, 1054, 1055, 1059,1060

1053.

(25, 85)=5x5x13=325

(49, 28)=7x7x2x2=196

(22, 33)=11x3x2=66

(105, 35)=35x5x3x7=3675

(42, 64)=7x2x2x3x4=336

(14,27)=3x3x2x2x3x3=324

(72, 80)=2x2x2x2x8x3x3x5=5760

(49, 77)=7x7x7x11=3773

(128, 24)=2x2x2x2x2x2x2x2x3x4=250

1054.

(96,36)=2x2x2x2x2x3x3x3x2x2=3456

1055.

1059.

4=2+2

10=7+3

12=9+3

14=7+7

16=9+7

18=9+9

20=17+3

1060.

Հովհաննես Թումանյան

Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

Հովհաննես Թումանյան

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…