Day: February 20, 2017

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա

Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:

Գարուն-բացվել է վարդը, ծաղկել է ծաղիկ ու խոտ, շնչում են գարնանային տաք օդը:

  1. Դուրս գրիր բնության պատկերները:

Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

  1. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

Առավոտյան մաքուր օդ է, վարդի թերթերը թափվում են սարի և քարի վրա:

  1. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

Զգացմունքը:

  1. Դուրս գրիր 5 գոյական` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը: /օրինակ` շվին- գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում/

Սարի-գոյական, հասարակ գոյական,  եզակի թիվ, ուղական հոլով, անորոշ առում:

Ամպ-գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղական հոլով, անորոշ առում:

Վարդ-Գոյական, բույս, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղական հոլով, անորոշ առում:

Ծաղիկ-գոյական, բույս, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղական հոլով, անորոշ առում:

Խոտ-գոյական, բույս, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղական հոլով, անորոշ առում: