Day: April 13, 2017

Համո Սահյան

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:

մատուռ-փոքրիկ աղոթատեղ

խուփ- Կափարիչ

խոռոչ-անցք

ցուպ-գավազան

Առվույտ-խոտաբույս (յոնջա)

  • Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:
  •  Տրված պատկերները բացատրիր.

լքված թոնիր-հին թոնիր, որը չի օգտագործվում

մամռոտած խուփ-մամուռով ծածկված մի կափարիչ

խոռոչում մասրենու վարսաթափ թուփ  —չորացած մասրենի, որը չունի ջրող

աշխարհի քարերին մաշված-այնքան են օգտագործվել այդ քարերը, որ մաշվել են

 աշխարհից խռոված ցուպ- փայտ որը չեն օգտագործել այնքան,որ խռովել է աշխարհից 

 

  • Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:

Հին հայաստանի կարոտը, ավերված տաճարը, ժաեռում գտնվող փոքրիկ տունը:

  • Նկարիր բանաստեղծության էջը:

 

Безымянный.png

 

  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

 

Հիշում եմ-Iդեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ:

Տալիս եմ-Iդեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ: