Բնագիտություն 04.12.2016թ.

 Քարոլորտը: Երկրի ներքին կառուցվածքը, երկրակեղև:

Առաջադրանքը կարող եք ներկայացնել նաև նկարելով:

Քանի ոլորտ են առանձնացնում Երկրի կառուցվածքում:

Քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:

  1. Քանի շերտից է կազմված միջուկը և որոնք են դրանք, նշեք ամեն մի շերտի ջերմաստիճանը:

Միջուկ,  միջնապատյանը, ապա երկրակեղևը:

Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի:

Միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C:

Երկրակեղևի  ջերմաստիճանը նվազում է Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:

  1. Որքան է երկրակեղևի հզորությունը:
  2. Ըստ գիտնականների ինչից է կազմված միջուկը:

Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

  1. Որքան է միջնապատյանի ջերմությունը:

2900 °C:

  1. Ինչ եղնակով են ուսումնասիրում Երկրի խորքերը:

Հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

  1. Ինչ է քարոլորտը:

Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտ:

  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։

  1. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:

Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն:

  1. Ինչ շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:

երկրակեղևում տեղի է ունենում, ցնցումներ, երկրաշարժ:

  1. Ինչ տարբերություն կա մայրցամաքային և օվկիանոսային երկրակեղևի միջև:

Երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։

Leave a comment