Հայկական Հեղափոխություն նախագիծ Ես և հեղափոխությունը

<<Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք>>-ը շատ հեշտ կարդացվող գիրք էր ինձ համար։ ։ Այս գրքի մեջ ամենաշատը ինձ դուր եկավ մարդկանց կամքը և չհանձնվելու կարողությունը։ Ընդամենը երկու մեջբերում. <<-Նիկո՜լ, ուրեմն քեզ մի առաջարկ ունենք, իմանալով, որ Հայաստանում բռնատիրական կարգեր են, իսկ ընդդիմությունը ցանկանում է պայքարել դրա դեմ, ցանկանում ենք քեզ մեր օգնությունն առաջարկել, – Մութ Ուժերը Փաշինյանին ծանոթ քաղբանտարկյալի մարմին էին ստացել:>> (Ռուբի(նա) Դավթյան, 22 տարեկան,  <<Դավադրություն թավշյա տնտեսություն>>); <<Ես հեղափոխության օրերին Երևանում չեմ եղել. Գյումրիում եմ ապրում և համարձակվել եմ նկարագրել երևանյան իրադարձրությունները: Վախենում եմ, բայց և լիահույս եմ, որ գրածս գոնե այնքանով կտպավորվի, որ հեղափոխության որևէ մասնակից կարդալով այն՝ կվերհիշի այդ օրերը:>> (Սոնա Սարգսյան, 21 տարեկան << Մեկ հայրենիք երկու սրտում>>): Ես նույնպես մասնակցել եմ  ծնողներիս հետ  այդ իրադարձություններին: Թավշյա հեղափոխությանը չմասնակցած մարդիկ, երբ կարդան այս  գիրքը կհասկանան, թե ինչ կամք, ինչ հավատ կար միմյանց հանդեպ, թե ինչպես  էին պայքարում  թավշյա  հեղափոխության համար: Ստեփան Գրիգորյանը պատմում է, թե  հայ ժողովուրդը ինչպես հաղթահարեց ամեն  փորձությունները և ի վերջո  այդ ամենը կատարվեց;Եվ այն կատարվեց ոչ թե բռնությամբ,այլ  մեկը մյուսին հարգելով և հավատալով; Ես նույնպես տեսա և մասնակցեցի  ու անչափ շնորհակալ եմ իմ ծնողներին;

Leave a comment