1949 աքսոր

1949 թվականի հունիսի 13-ը եղել էր ճակատագրական 3620 ընտանիքի համար: Հունիսի 13-ի գիշերը եղավ ճակատագրական։ Թե տեղացիների, որոնք անցել էին Ստալինյան դժոխքի պարունակներով և թե հայրենադարձների համար, որ դժվարությամբ վարժվում էին տոտալիտար համակարգի քմահաճույքներին, այդ գիշերն շատ անսպասելի էր։ Իմ կարծիքով Ստալինի բռնապետության շնորհիվ է, որ երկար տարիներ ԽՍՀՄ-ի ազդեցիկ դերը մնացել է ամբողջ աշխարհում և շարունակվել է երկարատև գրաֆիկով: Երկրում վախի տարածումն ու լարվածությունը միշտ պահպանվել է նրա կառավարման ընթացքում: Օրը նոր էր բացվել, իսկ ավարտվում էր 3620 ընտանիքի համար: Ալթայի երկրամաս արտաքսելու օպերացիան: «Վրացական, Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներից, վերաբնակեցման և աշխատանքի տեղավորման մասին խիստ գաղտնի որոշումը, որ տարածվում էր դաշնակցականների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող և քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակների ու հունահպատակների վրա: Երեք օր առաջ, հունիսի 11-ին կուսկենտկմում գումարվել էր գաղտնի խորհրդակցություն մասնակցությամբ քաղկոմների, շրջկոմների 1-ին դեմքերի, կենտկոմի և պետանվտանգության պատասխանատու աշխատողների, Մոսկվայից ժամանածների: Որոշումն ընթերցել է Հայկոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որից հետո արտաքսվողների ցուցակների, «օպերացիայի» օրվա, ժամի, շարժակազմի երթուղու ու այլ մանրամասների ճշտված լինելու մասին զեկուցել է պետանվտանգության նախարար Սերգեյ Կորխմազյանը: Հաջորդ օրը նույնքան գաղտնի խորհրդակցություններ են գումարվել տեղերում: Հունիսի 13-ին Երևանի Աբովյան փողոցի Պլանի գլխից մինչև բժշկական ինստիտուտ ընկած հատվածում շարված էին փակ բեռնատարները: Օպերացիայի սկիզբ ողջ հանրապետությունում սահմանված էր ամսի 14-ի ժամը 04.00-ն, ավարտ` 06.00-ից 07.00: Նաև համացանցից գտա, որ աքսորը նշանակում է քրեական պատժատեսակ, որի դեպքում դատապարտյալը որոշակի ժամկետով կամ անժամկետ հեռացվում է իր բնակության վայրից՝ պարտադիր վերաբնակեցվելով որոշակի վայրում։ Ըստ խորհրդային քրեական իրավունքի, աքսոր կարող է նշանակվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ՝ 2-5 տարի ժամանակով։ Որպես լրացուցիչ պատիժ աքսոր կիրառվում է միայն օրենքում ՜հատկապես մատնանշված դեպքերում։ Աքսոր չի տարածվում մինչև հանցագործության պահը 18 տարին չբոլորած անձանց, հղի և խնամքի տակ մինչև 8 տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ։
աղբյուրններ՝
1949 աքսոր
աքսոր
Աքսոր, տեղահանություն, դեպորտացիա

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s